ԼՂ վերջին ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործություններ են կատարել երկու կողմերն էլ․ Amnesty International - RadioVan.fm

Онлайн

ԼՂ վերջին ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործություններ են կատարել երկու կողմերն էլ․ Amnesty International

2020-12-11 18:42 , Политика, 1028

ԼՂ վերջին ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործություններ են կատարել երկու կողմերն էլ․ Amnesty International

Հակառակորդին գլխատելու, կոկորդը կտրելու, սպանված հակառակորդի դիակները պղծելու մասին վկայող տեսագրություններն ուսումնասիրելուց հետո Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) վերջին ռազմական գործողությունների ընթացքում (Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմը սկսվել է 2020թ․ սեպտեմբերի 27-ին, ավարտվել՝ նոյեմբերի 10-ին-խմբ․) պատերազմական հանցագործություններ են կատարել երկու կողմերն էլ՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական:

«Լեռնային Ղարաբաղի վերջին մարտերի ընթացքում երկու կողմերի զինվորականներն էլ իրենց սարսափելի են պահել՝ բացարձակ անտեսելով պատերազմի կանոնները»,-ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների տնօրեն Դենիս Կրիվոշեևը։

Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ վերլուծել է ապօրինի մահապատժի, գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և դիակները պղծելու փաստերն ապացուցող 22 տեսագրություն, որոնք փաստում են, որ այդ բոլոր արարքները կատարվել են միտումնավոր և նպատակ են ունեցել առավելագույն վնաս պատճառել զոհերին, ստորացնել նրանց արժանապատվությունը, ինչը, ընդգծում է Amnesty International-ը, միջազգային հումանիտար իրավունքի խախտում է:

Ըստ հրապարակված զեկույցի՝ պատկան ոլորտների մասնագետները հաստատել են տեսագրությունների մոնտաժված չլինելու մասին, իսկ դրանցում առկա փաստերի իսկությունը հաստատել է նաև Amnesty International-ի կողմից հրավիրված անկախ դատաբժիշկը:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները պարտավոր են անկախ և անկողմնակալ հետաքննություն անցկացնել, բացահայտել և պատասխանատվության ենթարկել այդ արարքների հեղինակներին:

Лента

Рекомендуем посмотреть