Պատերազմում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների նոր ապացույցներ են ներկայացվել միջազգային մարմիններին․ ՀՀ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Պատերազմում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների նոր ապացույցներ են ներկայացվել միջազգային մարմիններին․ ՀՀ ՄԻՊ

2020-12-11 18:28 , Право, 1174

Պատերազմում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների նոր ապացույցներ են ներկայացվել միջազգային մարմիններին․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) տեղեկացնում է, որ այսօր միջազգային մարմիններին ուղարկում են այս պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ։

«Ընդ որում, դարձրել ենք միասնական փաթեթ` սկսած սեպտեմբերի 27-ից:

Կարևոր է, որ այս անգամ դրանք միասնական փաթեթով ուղարկվում են նաև այն երկրների քրեական հետապնդման մարմիններին, որոնք ունեն համընդհանուր իրավազորություն (universal jurisdiction):

Ապացույցները մեր աշխատակազմում ենթարկվել են իրավական մշակման, թարգմանվել են ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն, իրականացվել է իրավական ամրագրում:

Այդ ապացույցներին կից ուղակվում է նաև իրավական վելուծություն, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական կողմն արհեստական է ձգձգում գերիների վերադարձն ու զինծառայողների մարմինների փոխանակումը: Ցույց է տրվում նաև կապը դաժանություններին ու էթնիկ պատկանելիության հիմքով պետական աջակցությամբ հայատյացության, այն շարունակելու ադրբեջանական քաղաքականության հետ»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում, որում նշվում է նաև, որ բոլոր նյութերը կուղարկվեն նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), միջազգային կառույցներում ՀՀ մշտական ներկյացուցիչներին, այլ երկրներում հհ դիվանագիտական առաքելություններին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցչին:

Лента

Рекомендуем посмотреть