Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկուն:
«Քննարկվել են ականազերծման, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև անօթևան մնացած բնակիչներին կացարաններով ապահովելուն վերաբերող հարցեր»,-մանրամասնում են Արցախի նախագահականից՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Բորիս Դավիդովը: