Աղաջանով, Շեկոյան, Տատինցյան, Թոխունց. մի խումբ բժիշկեր ու բուժաշխատողներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը - RadioVan.fm

Онлайн

Աղաջանով, Շեկոյան, Տատինցյան, Թոխունց. մի խումբ բժիշկեր ու բուժաշխատողներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը

2020-12-11 17:22 , Политика, 1557

Աղաջանով, Շեկոյան, Տատինցյան, Թոխունց. մի խումբ  բժիշկեր ու բուժաշխատողներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Աղաջանով, Տոնոյան, Շեկոյան, Տատինցյան, Թոխունց. մի խումբ բժիշկեր ու բուժաշխատողներ պահանջում են այս աղետալի վիճակի պատասխանատու ՀՀ վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ հայտարարելով, որ Արցախի Հանրապետության կորստից հետո այսօր արդեն վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու ժողովրդի անվտանգությունը և, այլևս, անհնար է լռել։

Հայաստանի բժիշկների ու բուժաշխատողների կոչը հրապարակվել է վիրաբույժ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանի ֆեյսբուքյան էջում։

«Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությամբ մեր պատմության մեջ մի խայտառակ էջ ամրագրվեց: Ըստ էության կորցրինք Արցախի Հանրապետությունը՝ տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, արձանագրելով նաև անդառնալի մարդկային կորուստներ:

Մեր երկրի քաղաքական ղեկավարության կրած պարտության հետևանքները մեզ դեռ երկար տարիներ են ուղեկցելու: Այսօր արդեն վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը:

Ակնհայտ է, որ քաղաքական և դիվանագիտական ոլորտներում պարտություններ արձանագրած իշխանություններն անկարող են դիմագրավել թե՜ ներքին մարտահրավերները, թե՝ արտաքին սպառնալիքները:

Մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անդառնալի հետևանքների պատճառ դարձան:

Ականատես եղանք, բայց լռեցինք, որովհետև մեզանից շատերը զբաղված էին իրենց առօրյա պարտականությունների իրականացմամբ: Մենք լռեցինք, երբ պետական մակարդակով խարխլվում էին բժշկական էթիկայի նորմերը, մենք լռեցինք, երբ բուժաշխատողների հետ խոսում էին շանտաժի լեզվով, մենք լռեցինք, երբ տապալվում էր կորոնավիրուսի դեմ պայքարը… Լռեցինք և ստացանք այն, ինչի մասին այլևս լռելը անհնար է: Նահանջի և լռելու իրավունք այլևս չունենք:

Հայաստանը պիտի ոտքի կանգնի: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումն ավելի են շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։

Ելնելով վերոհիշյալից, ներքոստորագրյալ բժիշկերս և բուժաշխատողներս պահանջում ենք ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի հրաժարականը և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումը:

Վստահ ենք, որ քաղաքական ուժերին կհաջողվի երկիրը ցնցումներից զերծ պահել, մեր հասարակությանը միավորվել պետականության գաղափարի շուրջ և արտահերթ ընտրությունների ճանապարհով ձևավորել առկա ճգնաժամը հաղթահարելու ունակ իշխանություն:

Հարգանքով,

Նախաձեռնող խումբ

Տարոն Տոնոյան վիրաբույժ, բժշկագիտության թեկնածու

Գևորգ Գրիգորյան ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ, «Կոնսիլիում» ԱՀԿ նախագահ

Գագիկ Հակոբյան ԵՊԲՀ-ի Վիրաբուժական ստոմատոլոգիայի և Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության Բժշկա-Տեխնիկական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս

Նախաձեռնությանը միացել են

Դրաստամատ Խուդավերդյան ԵՊԲՀ-ի Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր

Արտաշես Ազնաուրյան ԵՊԲՀ-ի Հյուսվածաբանություն ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր

Միխայիլ Աղաջանով ԵՊԲՀ-ի ԵՊԲՀ-ի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր

Վլադիմիր Շեկոյան ԵՊԲՀ-ի Բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր

Վալերի Տատինցյան ԵՊԲՀ-ի Թերապևտիկ Ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ,

Խաչիկ Խաչիկյան ԵՊԲՀ մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ,բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր

Կարինե Թոխունց ԵՊԲՀ-ի հետբուհական և շարունակական կրթության մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ հայկական ասոցիացիայի նախագահ,Վերարտադրական բժշկության հայկական ասոցիացիայի փոխնախագահ

Նախձեռնող խմբին միանալու համար դիմել

Գեղամ Գրիգորյան

077044401

[email protected]

Սարգիս Ավագյան

093063003

[email protected]»,-ասված է տարածած կոչում։

Лента

Рекомендуем посмотреть