«Ուրան-6»-ով ականազերծվում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքը - RadioVan.fm

Онлайн

«Ուրան-6»-ով ականազերծվում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքը

2020-12-11 15:53 , Общество, 1167

«Ուրան-6»-ով ականազերծվում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքը

Խաղաղապահ ուժերի ռուսական զորամիավորման մասնագետները շարունակում են աշխատանքն Արցախի տարածքի ականազերծման ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ) պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից հատվածներից մեկի ականազերծման ժամանակ ռուս խաղաղապահներն օգտագործել են «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտ համալիրը: Դրա օգտագործումը, նշում են գերատեսչությունից, ապահովում է անձնակազմի լիակատար անվտանգությունը և թույլ է տալիս բարձրացնել տարածքը պայթուցիկներից մաքրելու աշխատանքների արդյունավետությունը:

Նշենք՝ օրեր առաջ հաղորդվել էր, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակում Ստեփանակերտի օդանավակայանը կվերսկսի աշխատանքը թռիչքներ կկատարեն ՌԴ ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կենտրոնների սպասարկման համար։ Նշվել էր, որ Ан-12 и Ан-26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռները այստեղ կթռչեն տարածաշրջանում բացված մարդասիրական կենտրոնների կազմում, բոլոր տեսակի տրանսպորտային ուղղաթիռները նույնպես կօգտագործեն։

ՌԴ ՊՆ-ից միաժամանակ հայտնում են, որ օրվա ընթացքում նաև իրականացվել է ինժեներական հետախուզության և ականազերծման աշխատանք Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի և Ստեփանակերտի Աջափնյակ փողոցի տարածքում: Ընդհանուր առմամբ, ինժեներական ստորաբաժանումները մաքրել են Արցախի ավելի քան 80 հա տարածք, 24.8 կմ ճանապարհ, 168 բնակելի շենք և 6 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 4577 պայթուցիկ:

«Հայտնաբերված պայթուցիկները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ վայր և ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ կիրառելով անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ»,-մանրամասնում են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից:

Лента

Рекомендуем посмотреть