Բաքվում կայացած շքերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տվել «խելքի գալ»:
«Հայաստանը պետք է խելքի գա: Հայ քաղաքական գործիչները, սփյուռքը իրենց ժողովրդին դատապարտել են փորձանքի: Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել ղարաբաղյան պատերազմից՝ տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ամբիոնից հայտարարել է Էրդողանը:
Բաքվում անցկացվող զորահանդեսին, որը հեռարձակվել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ, կենտրոնական ամբիոնում Ադրբեջանի և երկօրյա պաշտոնական այցով Բաքու ժամանած Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն են, որը երեկ, Ադրբեջան թռիչից առաջ, լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Թուրքիան իր ներդրումն է ունեցել «ադրբեջանական հողերը օկուպացիայից ազատագրելու գործում»։
Աշխարհի քարտեզի վրա 1918թ. հայտնված Ադրբեջան պետության նախագահ Իլհամ Ալիևն էլ այսօր, օգտագործելով Բաքվում ռազմական շքերթի առիթը, պատերազմի հնարավոր շարունակության մասին ակնարկ է արել՝ հայտարարելով, թե «Զանգեզուրը, Սևանը, Երևանը իրենց պատմական հողերն են»։