4000 դեպք, շուրջ 2,870 մլրդ դրամ լրացուցիչ ծախս․ պետությունը կհոգա հայրենիքի պաշտպանների վերականգնողական բուժման ծախսերը - RadioVan.fm

Онлайн

4000 դեպք, շուրջ 2,870 մլրդ դրամ լրացուցիչ ծախս․ պետությունը կհոգա հայրենիքի պաշտպանների վերականգնողական բուժման ծախսերը

2020-12-10 21:08 , Политика, 958

4000 դեպք, շուրջ 2,870 մլրդ դրամ լրացուցիչ ծախս․ պետությունը կհոգա հայրենիքի պաշտպանների վերականգնողական բուժման ծախսերը

ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության արդյունքում տուժած որոշակի խումբ անձանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով գործադիրն այսօր կայացած նիստում լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում։

Ըստ այդմ՝ առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով:

Այդ նպատակով նախատեսվում է «ՀՀ պետբյուջեի մասին» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակում դեպքերի թվի ավելացում շուրջ 4000-ով, որի համար կպահանջվի լրացուցիչ շուրջ 2,870 մլրդ ՀՀ դրամ:

«Ընդ որում այդ ծախսերը վերցնում է իր վրա՝ ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության հետ: Այսինքն՝ վերականգնողական բուժման կարիք ունեցող քաղաքացին ինքն է ընտրում բուժհաստատությունը, իսկ կառավարությունը կվճարի այդ բուժման համար»,-կարևորելով ընդունված որոշումը՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть