Անարդյունավետ կառավարմամբ, ոչ հայամետ պետական քաղաքականությամբ Փաշինյանը երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ․ Օհանյան - RadioVan.fm

Онлайн

Անարդյունավետ կառավարմամբ, ոչ հայամետ պետական քաղաքականությամբ Փաշինյանը երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ․ Օհանյան

2020-12-10 20:56 , Политика, 1372

Անարդյունավետ կառավարմամբ, ոչ հայամետ պետական քաղաքականությամբ Փաշինյանը երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ․ Օհանյան

ԼՂՀ պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության պետականության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման երաշխավոր իշխանությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում իրեն սատարող մեծամասնության հետ,

ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված պարտականությունները պատշաճ չկատարելով, իր ոչ հայամետ պետական քաղաքականությամբ, անարդյունավետ կառավարմամբ, բնակչության պառակտմամբ և միջազգային ներգրավվածությունն ապահովող ոչ լիարժեք արտաքին քաղաքականությամբ,

երկիրը ներքաշեց ազգակործան պատերազմի մեջ և նույնիսկ մրցունակ Բանակով տարավ պարտության։

Եթե այս իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են Հայաստանի Հանրապետության անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին Ղարաբաղի պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել էր Արցախ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնելով, որ այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը՝ հատուկ շնորհակալություն էր հայտնել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին:

Նոյեմբերի 8-ին կայացած ճեպազրույցում էլ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնալով հարցին, թե ինչ դերակատարություն ունի Շուշիի մարտերի հաջողություններում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որի մասին այս օրերին ադրբեջանական մամուլը շատ է գրում՝ պնդելով, թե ծանր վիրավորվել է, այսպես էր արձագանքել.

«Շուշիի ազատագրող լեգենդար հրամանատարն այս օրերին դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ: Ես հավատում եմ ու վստահ եմ, որ մենք նաև նրա հրամանատարությամբ նրա զինակիցների գործն ավարտին կհասցնենք փառքով»:

Лента

Рекомендуем посмотреть