Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը․ արտգործնախարար - RadioVan.fm

Онлайн

Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը․ արտգործնախարար

2020-12-10 20:53 , Политика, 2065

Իրանը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը․ արտգործնախարար

Պաշտոնական Թեհրանը ողջունում է ռազմական գործողությունների ավարտը և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։

Այս մասին Twitter-ում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ավարտին։

Նա նշել է, որ Բայրամովի հետ արդյունավետ քննարկումներ են ունեցել երկկողմ հարաբերությունների խորացման, մասնավորաբար, պատերազմից տուժած տարածքների վերականգնման, Հարավ-Հյուսիս տրասպորտային միջանցքի և կասպիական էներգակիրների շուրջ։

Նշենք՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Իրան այցը կայացել է երեկ՝ դեկտեմբերի 9-ին։ Այցի շրջանակում իրանցի պաշտոնակցի հետ հանդիպումից զատ, Բայրամովը հանդիւպել է նաև երկրի նախագահի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, քննարկել տարածաշրջանի անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Лента

Рекомендуем посмотреть