Հայաստանում առկա իրավիճակով մտահոգ ՀՀ քաղաքացի Վլադիմիր Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լինելով հայ՝ դիմում եմ իմ մեծ ընտանիքին՝ հայ ժողովրդին։
Սիրելի՛ ընտանիք, եկեք լինենք միասնական, մեր ընտանիքում չսերմանենք ատելություն, որը ոչ մի օգուտ չի բերելու հային։
Չփնտրենք մեղավորների, քանի որ այս ստեղծված իրավիճակի համար, չբացելով փակագծերը, կասեմ մի բան՝ մեղավոր ենք բոլորս։
Հայը, ընտանիքս այս պահին սգում է մեր տան և ընտանիքի համար իրենց կյանքը տված եղբայրների մահը:
Իսկ ընտանիքի որոշ «անառակ» զավակներ փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից, որպեսզի հասնեն իրենց երազած «փափուկ» աթոռին, բայց, եղբայրներ, թող ատելությունը չառաջնորդի մեզ, այլ քաղաքակրթությունը առաջնորդի մեզ՝ հայրենիքի հանդեպ սիրով և նվիրումով...
Մտքերս թողնելով կիսատ՝ հուսով եմ, որ դրական ազդեցություն կունենա ստեղծված ներկա իրավիճակից դուրս գալու համար։ Սիրելի ընտանիք, եկեք առաջնորդվենք սեփական մտքով ոչ թե փողի և աթոռի ձգտումով , որպեսզի կարողանանք բարձր պահել հայի ոգին:
Եվ վերջում ավելացնեմ՝ թող ոչ ոք չփորձի ընտանիքս բաժանել սևերի և սպիտակների»: