Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Այդ մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք՝ նախագահ Սարգսյանը երեկ էլ հանդիպել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման առանցքում նույն հարցի քննարկումն է եղել։