Հայ զինծառայողների մարմինների դուրսբերման աշխատանքները շարունակվում են:
ՀՀ պաշտպանության նախարարության «Զինուժ մեդիա»-յի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 6-ից 8-ը, դեպի Ջաբրայիլ տանող ճանապարհից, Կարախանբեյլի (Ղարղաբազար), Վանք, Հադրութ, Հորադիզ, Լաչին-Կուբաթլու (Սարատակ), Մադաղիս, Դուլ-դուլ, Այգեհովիտ բնակավայրերից, ընդհանուր առմամբ, դուրս է բերվել 134 զինծառայողի մարմին։
Ընդհանուր առմամբ, հրադադարի հաստատումից մինչ օրս Արցախի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից դուրս է բերվել հայ զինծառայողների ավելի քան 770 մարմին։
Հիշեցնենք՝ Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, 44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներից հետո, ավարտվեց նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության համաձայն։