Այսօր սակրավորական խմբերը Մարտակերտ քաղաքում հայտնաբերել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված ռումբեր։
Այդ մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ նշելով, որ դրանք կոչնչացվեն։
Գերատեսչությունից մարտակերտցիներին խնդրում են պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել։