Տարկետման կասեցման դեմ պայքարող ուսանողներից հինգը անժամկետ հացադուլ է հայտարարել - RadioVan.fm

Онлайн

Տարկետման կասեցման դեմ պայքարող ուսանողներից հինգը անժամկետ հացադուլ է հայտարարել  

2017-11-14 14:34 , Общество, 1407

Տարկետման կասեցման դեմ պայքարող ուսանողներից հինգը անժամկետ հացադուլ է հայտարարել

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» կառավարության հեղինակած նոր օրենքի նախագծի դեմ իրենց դժգոհությունն արտահայտող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգն այսօր ԵՊՀ լսարաններից մեկում անժամկետ հացադուլ են հայտարարել: Ուսանողները, որոնցից 4-ն, ի դեպ, ծառայել են բանակում, նշում են, որ իրենց պայքարն առաջնահերթ հասարակական անտարբերության դեմ է:

Գրեթե մեկ շաբաթ է ուսանողները դասադուլ են անցկացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով օրինագծից բխող տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Նրանք պնդում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որն ԱԺ այս քառօրյայում քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ, կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։

Նշենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունված, իսկ այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծով տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:


Лента

Рекомендуем посмотреть