2008-2020 թթ. ընթացքում երկրաշարժի հետևանքով անտուն մնացած բոլոր՝ 5406 շահառուների բնակարանային խնդիրը լուծվել է - RadioVan.fm

Онлайн

2008-2020 թթ. ընթացքում երկրաշարժի հետևանքով անտուն մնացած բոլոր՝ 5406 շահառուների բնակարանային խնդիրը լուծվել է

2020-12-07 14:17 , Политика, 1213

2008-2020 թթ. ընթացքում երկրաշարժի հետևանքով անտուն մնացած բոլոր՝ 5406 շահառուների բնակարանային խնդիրը լուծվել է

1988 թվական դեկտեմբերի 7, ժամը 11 անց 41րոպե 22,7 վայրկյան. ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները՝ ընդգրկելով ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերիչ երկրաշարժը խլեց ավելի քան 25000 մարդու կյանք, անօթեւան դարձրեց 514 հազար մարդու, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան մոտ 20000-ը: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից՝ զոհված կամ կենդանի, հանվեց ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվեց 12500-ը: Աղետից տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ:

Ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, 170 արդյունաբերական ձեռնարկություն դադարեց գործել, մեծ վնասներ հասցվեց նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժեց ժողկրթության 917 օջախ: Հետո արդեն Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հրապարակեց նման մեծ վնասների պատճառները՝ Հանրապետության ողջ տարածքում թերագնահատված էր սեյսմիկ վտանգը, քանի որ մասնագետների կողմից այդ գոտու սեյսմիկ վտանգը գնահատված էր 7-8 բալլ և դա այն դեպքում, երբ 1988թ երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում գնահատվեց 10, Ստեփանավանում` 9, Վանաձորում` 8-9 բալլ, խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները:

Ավերիչ երկրաշարժից 32 տարի անց ՀՀ կառավարությունը, ավելի վաղ արած վստահեցման համաձայն, փաստագրում է՝ երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած բոլոր ընտանիքները ապահովվել են բնակարանով։

Ըստ տեղեկանքի՝ բնակարանով ապահովվել է.

2008-2017 թթ.- 4838 ընտանիք (65.0 մլրդ դրամ)

2018 թ.- 51 ընտանիք (0.46 մլրդ դրամ)

2019 թ.- 219 ընտանիք (1.85 մլրդ դրամ)

2020 թ.- 229 ընտանիք (3.75 մլրդ դրամ)

2018 շտանսամյակ անց վերքերը, սակայն, դեռ սպիացած չեն: Աղետից տուժած ընտանիքներից 550-ը դեռ շարունակում է ապրել առանց տանիքի: Պատկան մարմինները վստահեցնում են՝ երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած բոլոր ընտանիքները ապահովված կլինեն բնակարանով 2018 թվականին:

Лента

Рекомендуем посмотреть