Զոհվածների մարմինների որոնման աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն Ադրբեջանին անցած բնակավայրերում - RadioVan.fm

Онлайн

Զոհվածների մարմինների որոնման աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն Ադրբեջանին անցած բնակավայրերում

2020-12-07 14:15 , Общество, 1352

Զոհվածների մարմինների որոնման աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն Ադրբեջանին անցած բնակավայրերում

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները։ Գերատեսչությունից հայտնում են, որ մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները գրեթե ավարտվել են Շուշիի և Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաև Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում:

«Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում»,-ասված է Արցախի ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում:

Սկսած նոյեմբերի 13-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորակազմի միջամտությամբ՝ բուն որոնողական գործողություններին մասնակցում են Արցախի փրկարարական ջոկատները և սակրավորական խմբերը․ ԱԻ պետական ծառայությունը բանակցող կողմ չի հանդիսանում: Արցախի փրկարարներն իրենց գործուն մասնակցությունն են ցուցաբերում որոնողական աշխատանքերում: Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողների հետ ամեն օր ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն է հանդիպում: Քննարկվում են փրկարարների կողմից կատարված որոնողական աշխատանքների արդյունքները, փոխանակում կարծիքներ, ընդունվում փոխադարձ առաջարկներ:

Лента

Рекомендуем посмотреть