Սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձն ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրայամյանը։
«Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։
Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը, ով այսօր ավելի վաղ հայտնել էր, որ «նախաքննության ընթացքում բռնության, բռնության գործադրումն արդարացնող և ատելության շեշտադրումներով կոչեր անող անձը նշված հանցավոր արաքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է»։