Թանկարժեք սպասք, կոսմետիկ պարագաներ, հոգեմետ դեղեր․ ի՞նչ ճակատագիր կունենա Գերմանիայից ուղարկված 2,5 տոննա «հումանիտար» բեռը - RadioVan.fm

Онлайн

Թանկարժեք սպասք, կոսմետիկ պարագաներ, հոգեմետ դեղեր․ ի՞նչ ճակատագիր կունենա Գերմանիայից ուղարկված 2,5 տոննա «հումանիտար» բեռը

2020-12-06 18:44 , Общество, 1746

Թանկարժեք սպասք, կոսմետիկ պարագաներ, հոգեմետ դեղեր․ ի՞նչ ճակատագիր կունենա Գերմանիայից ուղարկված 2,5 տոննա «հումանիտար» բեռը

«Գերմանիայից ուղարկված մեր 2,5 տոննա օգնությունները Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ու իր բարեկամների նկուղներումա։

Էս ապրանքը ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՈՒ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ընտանիքների համար է ուղարկվել։ Ժողովուրդ, սփյուռք, ոչինչ մի՛ ուղարկեք Հայաստան։ Ոչ մի բան մարդկանց չի՛ բաժանվում։

ԱՄՈ՛Թ, ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆԸ ԳՈՂԱՑՈՂԻՆ»,-այդ մասին All for Armenia and Artsakh ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Nea Monian» անունով օգտատեր։

Գրառմանն արձագանքել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ պարզաբանելով․

«Համացանցում տարածվող իբր իմ կողմից հափշտակված բեռի մասին...)

Բեռը ներկրվել է Գերմանիայից՝ որպես հումանիտար բեռ: Ներկրողը՝ Արթուր Խառատյանը, բեռից հրաժարվել է հօգուտ պետության և բեռն ընդունվել է Լոռու մարզպետարանում որպես հումանիտար՝ ինչպես այս ընթացքում բազմաթիվ նմանատիպ բեռներ: Արթուր Խառատյանը բազմիցս բեռն իրեն վերադարձնելու փորձեր է արել, ինչը ես չեմ թույլատրել և պնդել եմ, որ բեռը պետք է բաժանվի միայն կարիքավորներին: Այնուհետև բեռի զննությունից պարզվել է, որ բեռի մեծ մասը հումանիտար համարվել չի կարող, քանի որ եղել են այնպիսի իրեր, որոնք հումանիտար բեռ համարվել չեն կարող, օրինակ՝ կերխեր, թանկարժեք սպասք, ժամացույց, կոսմետիկ պարագաներ, հոգեմետ դեղեր:

Բեռն, այնուամենայնիվ, ամբողջությամբ կբաշխվի կարիքավորներին, իսկ մնացածի մասով կզբաղվեն ոստիկանությունը՝ բեռի բնույթի և հոգեմետ դեղորայքի մասով տալով իրավական գնահատականներ: Ամենայն հավանականությամբ խուսափելու համար բեռի հասցեատերերին տված անօրինական խոստումները չկատարելու պատասխանատվությունից, բեռի մասին ցանկացել են աղմուկ բարձրացնել: Բայց դա անխուսափելի է, խաբեբաները և ստահակները չեն կարող օգնություն ուղարկող և հայրենասեր ձևանալ»։

Лента

Рекомендуем посмотреть