ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարումը - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարումը

2020-12-05 00:32 , Мир, 984

ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարումը

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Կոնգրեսն արգելափակել է Թուրքիային ամերիկյան զենքի և զինտեխնիկայի մատակարարումը․ ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը:

«Կա՞ Կոնգրեսի կողմից Թուրքիային զենքի վաճառքի արգելափակում. այո՛»,- նշել է Քուփերը՝ թեմայի շուրջ այլ մանրամասներ չհաղորդելով։

Գործակալությունը հիշեցնում է, որ օգոստոսին ամերիկյան Defence News շաբաթաթերթը հաղորդել է, որ ԱՄՆ օրենսդիր մարմինը գրեթե երկու տարի գաղտնի արգելափակում է Վաշինգտոնի կողմից Անկարային զենք և ռազմական տեխնիկայի վաճառքի բոլոր հիմնական պայմանագրերի իրականացումը: Կոնգրեսի անդամները դիմել են այդ քայլին ՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար՝ ստիպելու վերջինին հրաժարվել Ռուսաստանից ավելի վաղ ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերից։

Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որը ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից: Անկարայի որոշումը խիստ բացասական արձագանքի արժանացավ ԱՄՆ-ի և, ընդհանուր առմամբ, դաշինքի կողմից:

Лента

Рекомендуем посмотреть