Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) Ստեփանակերտի քաղաքային բաժնի պետ Մհեր Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր ստուգողական այց է կատարվել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ ֆիլտրային կայաններ:
Գերատեսչությունից հաըտնում են, որ ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Պողոսյանի ուղեկցությամբ տեղում ստուգվել է ջրի որակը և հերքվել որակին առնչվող բնակչության մտահոգությունները:
«Ոլորտի մասնագետները ջրի քիմիական հետազոտությունը կատարում են ժամը մեկ: Կատարվում է ջերմաչափում, որոշվում ջրի համն ու հոտը, նիտրիտը, ամոնիակը և պղտորությունը:
Իսկ բակտերիալ լաբորատորիայում կատարվում է տարբեր գոտիների օրվա կարգավորիչ ջրամբարներից եկող ջրերի ստուգում: Հետազոտությունների արդյունքները պարզ են լինում մեկ օրվա ընթացքում:
Այսպես, Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրի որակի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա: Լինելու դեպքում կկատարվեն կանխարչգելիչ միջոցառումներ և կտրվի համապատասխան հայտարարություն»,-ասված է Արցախի ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։