ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) առաջին անգամ մանրամասն տեղեկատվություն է տարածել Ադրբեջանում պահվող մի շարք ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ:
«ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար»-փոխանցում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից: