Կառավարության որոշման նախագիծ է մշակում, որով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել պատերազմին մասնակցած ուսանողներին և պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակներին։
Ըստ այդմ՝ նախատեսվում է փոխհատուցել նշյալ ուսանողների 2020թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձերը:
«Ես հույս ունեմ, որ կառավարության մյուս նիստին արդեն մենք դե յուրե այդ որոշումը կընդունենք, բայց, ինչպես խոսել ենք, այս ընթացքում ուսման վարձի հետ կապված որևէ խնդիր բուհերում պետք է չառաջանա»,-գործադիրի այսօրվա նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին: