Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի․ թռիչքներ կկատարեն ՌԴ ռազմական ավիացիայի ինքնաթիռները - RadioVan.fm

Онлайн

Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի․ թռիչքներ կկատարեն ՌԴ ռազմական ավիացիայի ինքնաթիռները

2020-12-03 16:50 , Общество, 1400

Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի․ թռիչքներ կկատարեն ՌԴ ռազմական ավիացիայի ինքնաթիռները

Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Ստեփանակերտի օդանավակայանը կվերսկսի աշխատանքը․ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները կկարողանան օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար կենտրոնների սպասարկման համար։

Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ի լրատվական գործակալության՝ հղում անելով տեղական վարչակազմի աղբյուրին:

Նշվում է, որ Ан-12 и Ан-26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռները այստեղ կթռչեն տարածաշրջանում բացված մարդասիրական կենտրոնների կազմում, բոլոր տեսակի տրանսպորտային ուղղաթիռները նույնպես կօգտագործեն։

«Ապագայում Ил-76 ծանր ռազմական տրանսպորտային ինքնաթիռները կկարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում»,-հավելել է գործակալության զրուցակիցը՝ հստակեցնելով, որ, ավելի վաղ, խաղաղապահ ուժերի տեղակայման շրջանակներում, ռուսական ռազմական ինքնաթիռները վայրէջք էին կատարում Էրեբունիի օդանավակայանում, որից հետո խաղաղապահները ցամաքային տրանսպորտով ստիպված էին լինում 300 կիլոմետր անցնել դեպի Լեռնային Ղարաբաղ, ինչը, ըստ գործակալության աղբյուրի, էապես բարդացնում էր նյութատեխնիկական ապահովումը:

Նշենք՝ օրեր առաջ էլ Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Ռիա նովոստի»-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ շուտով Ստեփանակերտի օդանավակայնը կշահագործվի, սակայն կոնկրետ ժանկետներ չէր նշել։

«Դժվար է ասել՝ երբ կշահագործվի օդանավակայանը․․․ Այսպես ասած, շատ մոտ ժամանակում»,-ասել է Բաբայանը։

Ստեփանակերտում օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին։ Հիմնականում թռիչքներն իրականացվել են դեպի Երևան և Բաքու։ Ղարաբաղյան հակամարտության տարիներին՝ 90-ականների սկզբին, օդանավակայանը ծառայել է ռազմական նպատակների համար, այնուհետև չի շահագործվել։ Վերակառուցումից հետո օդանավակայանը տեխնիկապես պատրաստ է եղել շահագործման դեռևս 2012 թվականին, սակայն Բաքուն նախազգուշացրել է, որ Ստեփանակերտ թռիչքները կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում՝ չբացառելով, որ օդանավերին կստիպի վայրէջք կատարել։

Лента

Рекомендуем посмотреть