Յուրաքանչյուր չափահաս արցախցու հյուրընկալման համար ՀՀ-ում տվյալ ընտանիքը 30 հազար, Արցախում՝ 45 հազար դրամ փոխհատուցում կստանա - RadioVan.fm

Онлайн

Յուրաքանչյուր չափահաս արցախցու հյուրընկալման համար ՀՀ-ում տվյալ ընտանիքը 30 հազար, Արցախում՝ 45 հազար դրամ փոխհատուցում կստանա

2020-12-03 16:02 , Общество, 1272

Յուրաքանչյուր չափահաս արցախցու հյուրընկալման համար ՀՀ-ում տվյալ ընտանիքը 30 հազար, Արցախում՝ 45 հազար դրամ փոխհատուցում կստանա

Ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերը վեցամսյա ժամկետով կփոխհատուցվեն․ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է սոցիալական աջակցության այդ միջոցառումը:

Ըստ այդմ՝ նշյալ անձանց հյուրընկալողներին կտրամադրվի դրամական օգնություն, ընդ որում` ՀՀ հյուրընկալ ընտանիքին նախատեսվում է տրամադրել յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30000 դրամ, իսկ Արցախի Հանրապետության հյուրընկալ ընտանիքին՝ 45000 դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ ՀՀ-ում գտնվող արցախցիների մեծ մասը բնակվում է մասնավոր տներում և բնակարաններում։ Նրա փոխանցմամբ՝ փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է:

Նշված գումարներն անհատույց տրվող ֆինանսական աջակցություն են:

Лента

Рекомендуем посмотреть