Սյունիքում և Գեղարքունիքում հակառակորդի հրետակոծությունից վնասված 75 անշարժ գույքի դիմաց փոխհատուցում կտրվի - RadioVan.fm

Онлайн

Սյունիքում և Գեղարքունիքում հակառակորդի հրետակոծությունից վնասված 75 անշարժ գույքի դիմաց փոխհատուցում կտրվի

2020-12-03 15:56 , Политика, 1052

Սյունիքում և Գեղարքունիքում հակառակորդի հրետակոծությունից վնասված 75 անշարժ գույքի դիմաց փոխհատուցում կտրվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը:

Միանվագ դրամական օգնության ձևով աջակցություն տրամադրվի շահառուներին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից համապատասխան մարզպետարաններից հավաքագրված տեղեկատվությամբ նշված ֆինանսական միջոցների չափով:

«Մասնավորապես, հիմնականում Սյունիքի մարզում և մի փոքր էլ Գեղարքունիքի մարզում են անշարժ գույքերը վնասվել: Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Лента

Рекомендуем посмотреть