Կառավարությունը կվերացնի ռազմական դրության շրջանակներում գործող հավաքների անցկացման արգելքը, հրապարակումների սահմանափակումը - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունը կվերացնի ռազմական դրության շրջանակներում գործող հավաքների անցկացման արգելքը, հրապարակումների սահմանափակումը

2020-12-02 17:03 , Политика, 1220

Կառավարությունը կվերացնի ռազմական դրության շրջանակներում գործող հավաքների անցկացման արգելքը, հրապարակումների սահմանափակումը

Հայաստանի կառավարությունը վերացնում է երկրում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ:

«Սիրելի հայրենակիցներ,

Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Լրացված։ Կառավարության e-gov.am կայքում այսօր ավելի ուշ հրապարակվել է ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ վերացնելու մասին ՀՀ կառավարության որոշումը։


Лента

Рекомендуем посмотреть