«Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են»․ Քոչարյանի գրասենյակը՝ ԱԱԾ-ի «հայտնագործության» մասին - RadioVan.fm

Онлайн

«Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են»․ Քոչարյանի գրասենյակը՝ ԱԱԾ-ի «հայտնագործության» մասին

2020-12-02 18:54 , Политика, 1120

«Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են»․ Քոչարյանի գրասենյակը՝ ԱԱԾ-ի «հայտնագործության» մասին

ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ այսօր տարածած հաղորդագրությանը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն այսօր տարածած հաղորդագրությամբ նշել է, որ նոյեմբերի լույս 10-ի գիշերը կառավարության շենքի վրա հարձակում գործած անձանց շարքերում, ի թիվս այլ քաղաքական ուժերի աջակիցների, եղել են նաև Ռոբերտ Քոչարյանին աջակցող անձինք։

«Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ ԱԱԾ-ն, բառացիորեն արտատպելով Փաշինյանի խոսնակի հին տեքստերից մեկը, մի հաղորդագրություն է տարածել, որում ազդարարել է Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողությունների մասնակիցների մեջ նախագահ Քոչարյանի կողմնակիցներին հերոսաբար հայտնաբերելու մասին։

Հարկ ենք համարում նշել, որ նման հայտնագործություն անելու համար պետք չէ ԱԱԾ լինել։ Հանրահայտ փաստ է, որ նախագահ Քոչարյանը հազարավոր կողմնակիցներ ունի, որոնք հայրենասեր, քաղաքականապես ակտիվ մարդիկ են և մշտապես մասնակցում են բողոքի տարբեր գործողությունների և հանրահավաքների։

ԱԱԾ ֆունկցիաները և կարողություններն անհրաժեշտ են մեկ այլ՝ դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզելու գործում։

Մի՛ հապաղեք»:

Лента

Рекомендуем посмотреть