Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր ստորագրած հրամանագրի համաձայն՝ երկրում ամեն տարի նոյեմբերի 10-ը կնշվի որպես Հաղթանակի օր:
Այդ մասին գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ը այն օրն է, երբ ուժի մեջ մտավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունը, ըստ որի Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, Շուշի քաղաքը, ԼՂԻՄ կազմում ընդգրկված մի շարք բնակավայրեր հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը։ Հայտարարության կետերից մեկով էլ՝ Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։