Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Ստեղծված իրավիճակի հաղթահարմանը և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտրանք չկա, ուստի, հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության, պետք է գործադրենք բոլոր ջանքերը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ Արցախի անվտանգության խորհուրդը նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ս․թ․ մայիսի 29-ի հրամանագրով ղեկավարում էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը հետպատերազմյան շրջանում, իր դիմումի համաձայն, նոյեմբերի 16-ին ազատվել է այդ պաշտոնից։