Առանձնացվել է գրեթե 60 ռազմագերի, շուրջ 40 ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Առանձնացվել է գրեթե 60 ռազմագերի, շուրջ 40 ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ

2020-12-02 13:35 , Право, 1457

Առանձնացվել է գրեթե 60 ռազմագերի, շուրջ 40 ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձ. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ իր աշխատակազմը տեսանյութերից կարողացել է առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, հաշվվել է բռնի անհետացած շուրջ 40 քաղաքացիական անձ:

«Գիշեր-ցերեկ անընդհատ թարմացնում ենք գերիների վերաբերյալ մեր ցանկերը՝ հրապարակված տեսանյութերի և հարազատների ներկայացրած այլ ապացույցների հիման վրա: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից արդեն կարողացել ենք առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չենք կարողացել պարզել: Էլ չեմ նշում վկայությունների, զանգերի և այլ ապացույցների հիման վրա հավաքագրվող տվյալները:

Առանձին փաստահավաք գործունեություն ենք իրականացնում նաև ներկալված ու բռնի անհետացած քաղաքացիական անձանց մասով, որոնց թիվը հասնում է շուրջ 40-ի:

Հավաքագրված բոլոր տվյալները պարբերաբար փոխանցում ենք պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ակնկալելով արդյունավետ աշխատանք գերիների իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման ուղղությամբ: Հատուկ համագործակցություն ունենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և անհատ փաստաբանների հետ՝ տվյալների փոխանակման ու այլ համապատասխան գործընթացների հարցում»,-գրել է Արտակ Բեգլարյանը:

Лента

Рекомендуем посмотреть