«Նման բան չենք տեսնում» . Լավրովը՝ ռազմագերիների և Ղարաբաղում զոհվածների մարմինների փոխանակումը դիտավորյալ ձգձգելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Նման բան չենք տեսնում» . Լավրովը՝ ռազմագերիների և Ղարաբաղում զոհվածների մարմինների փոխանակումը դիտավորյալ ձգձգելու մասին

2020-12-01 23:11 , Политика, 1574

«Նման բան չենք տեսնում» . Լավրովը՝ ռազմագերիների և Ղարաբաղում զոհվածների մարմինների փոխանակումը դիտավորյալ ձգձգելու մասին

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմագերիների ու աճյունների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգման միտում չի նկատում, միաժամանակ նկատելով այդ գործընթացում առաջընթացի օբյեկտիվ դժվարությունների առկայության մասին:

«Այս դեպքում դժվար է խոսել ինչ-որ կանխամտածված քայլերի մասին, մենք նման բան չենք տեսնում, բայց որ կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք, հուսով եմ, առավել արագ կլուծվեն, դա փաստ է»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Օբյեկտիվ խնդիրների շարքում Լավրովը նշել է տեղանքի ռելիեֆը, ռազմական գործողությունների բնույթն ու անհետ կորածների հստակ ցուցակների բացակայությունը:

Ըստ նրա, հաշվի առնելով տեղանքը, ռազմական գործողությունների բնույթը, ինչպես նաև անհայտ կորածների հստակ ցուցակների բացակայությունը, «շատ դժվար է զբաղվել այդ հարցերով»:

Լավրովն ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է ունենան անհայտ կորած համարվող անձանց շատ հստակ ցուցակներ, որպեսզի հնարավոր լինի ավելի առարկայորեն զբաղվել դրանով:

«Ռուս խաղաղապահների գլխավոր խնդիրներից մեկն է աջակցել կողմերին գերիների ու զոհվածների մարմինների փոխանակման հարցում։ Այդ նպատակով նրանք արդեն մի շարք կոնկրետ քայլեր են ձեռնարկել, մենք շահագրգռված ենք, որպեսզի այս մարդասիրական խնդիրը լուծվի հնարավորինս արագ»,-ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։

Նշենք՝ այսօր Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ գերիների և պատանդների փոխանակման գործընթացում Ադրբեջանի Հանրապետությունը հավատարիմ է «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին»:

Лента

Рекомендуем посмотреть