Սյունիքի մարզի սահմանները վերահսկելի են, ճանապարհները՝ անվտանգ: Այդ մասին պարզաբանում է տարածել Սյունիքի մարզպետարանը:
«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ
Քանի որ այս օրերին անընդհատ նույնաբովանդակ հարցերով դիմում եք Սյունիքի մարզպետարան, հարկ ենք համարում տարածված տարբեր տեղեկությունների վերաբերյալ տալ հետևյալ պարզաբանումները․
- Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են,
- մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ,
- մարզում որևէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում,
- Սյունիքի մարզից որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում,
- Կապանի օդանավակայանը գտնվում է և կմնա Կապան համայնքի տարածքում»,- հայտնում է մարզպետարանը»,-ասված է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հիշեցնենք՝ «չկարողանալով համակերպվել այս իրողությունների հետ»՝ շուրջ 2 տարի Սյունիքի մարզը ղեկավարած Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա այսօր հայտնել է, որ կպաշտոնավարի մինչև կառավարության համապատասխան որոշումը: