«Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»․ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարել անդրադառնալ Փաշինյանի գրառումներին - RadioVan.fm

Онлайн

«Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»․ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարել անդրադառնալ Փաշինյանի գրառումներին

2020-11-30 15:26 , Политика, 1230

«Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»․ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարել անդրադառնալ Փաշինյանի գրառումներին

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներին։ Այդ մասին ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը։

Նշենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հոկտեմբերին Մոսկվա մեկնելու հարցի մասին՝ նշելով, որ Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտոնաթող նախագահները Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ուզում են մեկնեն Մոսկվա, այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ ունենան, ինչին ինքը դրական է արտահայտվել, նույնիսկ ասել, որ պետական ինքնաթիռը կտրամադրի մեկնման համար, սակայն վերջիններն այդպես էլ չմեկնեցին:

Արման Մուսինյանն, ահա, գրում է.

«Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու` լրագրողների հարցումներին ի պատասխան, հայտնում եմ.

Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:

Лента

Рекомендуем посмотреть