13 հայ գերիների հարցով ՄԻԵԴ-ը բավարարել է հայ փաստաբանների դիմումները՝ Ադրբեջանից պահանջելով տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների, բուժսպասարկման վերաբերյալ - RadioVan.fm

Онлайн

13 հայ գերիների հարցով ՄԻԵԴ-ը բավարարել է հայ փաստաբանների դիմումները՝ Ադրբեջանից պահանջելով տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների, բուժսպասարկման վերաբերյալ

2020-11-28 23:13 , Право, 1167

13 հայ գերիների հարցով ՄԻԵԴ-ը բավարարել է հայ փաստաբանների դիմումները՝ Ադրբեջանից պահանջելով տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների, բուժսպասարկման վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) զինծառայողների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հայտնում են, որ 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է իրենց դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։

Գերության մեջ հայտնված անձինք են՝

Վահե Առաքելյանը,

Հայկ Արևշատյանը,

Մելքոն Հովհաննիսյանը,

Արտակ Ստեփանյանը,

Նաիրի Ղուկասյանը,

Էրիկ Խաչատրյանը,

Ռոբերտ Վարդանյանը,

Նարեկ Սիրունյանը,

Կարեն Մանուկյանը,

Արայիկ Գալստյանը։

Ձերբակալված քաղաքացիական անձինք են

Ջոնիկ Թևոսյանը,

Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ:

Лента

Рекомендуем посмотреть