Քաղցրեղեն և մրգեր արցախցիներից՝ իրենց անվտանգության երաշխավոր ռուս խաղաղապահներին - RadioVan.fm

Онлайн

Քաղցրեղեն և մրգեր արցախցիներից՝ իրենց անվտանգության երաշխավոր ռուս խաղաղապահներին

2020-11-27 17:23 , Общество, 1594

Քաղցրեղեն և մրգեր արցախցիներից՝ իրենց անվտանգության երաշխավոր ռուս խաղաղապահներին

Ստեփանակերտի բնակիչները շնորհակալություն են հայտնել հրադադարի ռեժիմը վերահսկող խաղաղապահ զորախմբի ռուս զինծառայողներին:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) հաղորդմամբ՝ տեղի բնակիչները և Լեռնային Ղարաբաղի վարչակազմի ներկայացուցիչներն այցելել են ռուսական խաղաղապահ կետեր և զինծառայողներին նվիրել մրգերի հավաքածուներ և ազգային քաղցրավենիք՝ այդկեպ շնորհակալություն հայտնելով տարածաշրջանում խաղաղության ապահովման համար:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետերի միջոցով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ», իսկ 11-ը՝ «Հյուսիս» հատվածում:

ՌԴ ՊՆ-ից ընդգծում են, որ ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են սոցիալական ենթակառուցվածքները և բնակելի տները՝ այդ նպատակով ավելի քան 300 տոննա շինանյութ հասցնելով Ստեփանակերտ:

Նշվում է, որ օրվա ընթացքում Ռուսաստանի խաղաղապահների աջակցությամբ ավելի քան 1700 մարդ է վերադարձել Ղարաբաղ:

Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից՝ ռուս խաղաղապահների տեղակայումից ի վեր, վերջինների ուղեկցությամբ ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ռազմական գործողությունների պատճառով իրենց տները լքած ավելի քան 19 հազար փախստական։

Հակամարտության գոտում նաև ակտիվ աշխատանք են կատարում ռուս սակրավորները. խաղաղապահ գործողության ընթացքում ինժեներական ստորաբաժանումներն արդեն ականազերծել են մոտ երկու հեկտար տարածք և մոտ երեք կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել ու վնասազերծել են 144 պայթուցիկ առարկա:

Лента

Рекомендуем посмотреть