Գեղարքունիքում զինուժը պետք է տեղակայվի ՀՀ պետական սահմանին՝ GPS կոորդինատներով. Փաշինյանը՝ ձեռք բերված խաղաղությունը պահպանելու կարևոր նպատակի մասին - RadioVan.fm

Онлайн

Գեղարքունիքում զինուժը պետք է տեղակայվի ՀՀ պետական սահմանին՝ GPS կոորդինատներով. Փաշինյանը՝ ձեռք բերված խաղաղությունը պահպանելու կարևոր նպատակի մասին

2020-11-27 14:36 , Политика, 1107

Գեղարքունիքում զինուժը պետք է տեղակայվի ՀՀ պետական սահմանին՝ GPS կոորդինատներով. Փաշինյանը՝ ձեռք բերված խաղաղությունը պահպանելու կարևոր նպատակի մասին

«Այսօր կարևոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տևական դարձնելը, և եթե հաջողվի այն մշտական դարձնել՝ շատ ավելի լավ: Այսօր կարևոր նպատակ է Հայաստանի և Արցախի շուրջ կայունությունը և անվտանգությունն ապահովելը, Արցախի անվտանգությունն ապահովելը: Լաչինի միջանցքի անխափան և անվտանգ գործունեությունը ապահովելը, արցախցիների վերադարձի պայմաններն ապահովելը, Արցախն ու Հայաստանը, տուժած շրջանները վերականգնելը»,-այդ մասին քիչ առաջ հանրությանը հղած տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի խոսքով՝ հատկապես այս դժվարին օրերին շատ կարևոր է պահպանել մեր ազգային հպարտությունը և մեր ազգային արժանապատվությունը, որովհետև հպարտությունն ու արժանապատվությունը:

Անդրադառնալով այս օրերին տեղի ունեցողին, վարչապետը նշեց, որ այն նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է:

«Իսկ այդ գործընթացը, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ենթադրում է նաև այդ թվում, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ՝ կոնկրետ Քարվաճառի հատվածով: Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով:

Եւ, ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի, կիսով չափ Խորհրդային Ադրբեջանի տարածքում: Ընդհանրապես, սահմանազատումը բավական բարդ գործընթաց է և ուզենք չուզենք, պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Եւ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելը, ապատեղեկատվություն և քաոսի զգացում տարածելն արվում է մի նպատակով. նրանք ուզում են, կրկնում եմ, պատերազմը տեղափոխել Հայաստան, որովհետև սովոր են արյունով իշխանության գալ և արյունով իշխանություն պահել: Բայց կրկնում եմ, մենք սա թույլ չենք տալու, ժողովուրդը սա չի թույլ տալու: և նաև ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին, և նաև իրավապահ մարմինները սա թույլ չեն տալու: և ուզում եմ նաև իրավապահ մարմինների աշխատողներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Խոսքը Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Պետական պահպանության ծառայության, Քննչական մարմինների, Դատախազության աշխատակիցների մասին է»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ իրենք գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս դժվարին իրավիճակում Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու համար:

ՀՀ վարչապետը պնդել է, որ պատերազմի մեկնարկին և հընթացս տեղի ունեցած իր բոլոր ելույթներում պատերազմի մասին նա ասել է ամեն ինչ, ասել է մի փոքր այլ՝ պատերազմին հատուկ եղանակներով և ձևերով, ասել է այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնքան տեղեկատվություն, որը կարող է անթույլատրելի լինել և սպառնալիք դառնալ մեր անվտանգության համար:

Վարչապետի ուղերձի մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք՝ տեսաուղերձով հանդես գալու մասին ՀՀ վարչապետը հայտնել էր այսօր ավելի վաղ՝ ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ :

Лента

Рекомендуем посмотреть