Սոթքից 7 կմ հյուսիս գրանցվել է 4 բալլանոց երկրաշարժ, Վարդենիսում ուժգնությունը 3 բալլ է եղել - RadioVan.fm

Онлайн

Սոթքից 7 կմ հյուսիս գրանցվել է 4 բալլանոց երկրաշարժ, Վարդենիսում ուժգնությունը 3 բալլ է եղել

2020-11-27 12:23 , Общество, 1014

Սոթքից 7 կմ հյուսիս գրանցվել է 4 բալլանոց երկրաշարժ, Վարդենիսում ուժգնությունը 3 բալլ է եղել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:49-ին (Գրինվիչի ժամանակով` նոյեմբերի 26-ին, ժամը 22։49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.27⁰ և արևելյան երկայնության 45.85⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 3 բալլ ուժգնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть