ՀՀ-ում ռազմական դրությունը կմնա ուժի մեջ. ընդդիմադիր պատգամավորների նախագիծը մերժվեց - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում ռազմական դրությունը կմնա ուժի մեջ. ընդդիմադիր պատգամավորների նախագիծը մերժվեց

2020-11-26 18:59 , Политика, 1006

ՀՀ-ում ռազմական դրությունը կմնա ուժի մեջ. ընդդիմադիր պատգամավորների նախագիծը մերժվեց

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) այսօր հրավիրված արտահերթ նիստում, ավելի քան 7 ժամ ընթացած քննարկումից հետո, 36 կողմ, 56 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժվել է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության (ԼՀԿ) հեղինակած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» նախագիծը:

Նշենք՝ նախագծի հիմնական զեկուցող, ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ընդգծել էր, որ ռազմական դրությունը հենց այսօր ամբողջությամբ կարող է չեղարկվել, քանի որ պատճառները, որոնք ներկայացվել են սեպտեմբերի 27-ին ռազմական դրություն հաստատելու համար, վերացված են, իսկ սահմանափակումները, որոնք առկա են նշյալ պայմաններում, առկա են: Պատգամավորի խոսքով՝ ռազմական դրությունը կհանգեցնի նաև տնտեսական ճգնաժամի:

Առավոտյան 11:00-ից մեկնարկած և երեկոյան ժամը 6-ի սահմաններում ավարտված արտահերթ նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть