Նոյեմբերի 14-ից մինչ օրս ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ (ԼՂ) է վերադարձել ավելի քան 11 հազար փախստական։
Այդ մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից (ՌԴ ՊՆ)՝ընդգծելով, որ ռուս խաղաղապահները առավելագույն օգնություն են ցուցաբերում տեղի իշխանություններին խաղաղ կյանքը վերականգնելու գործում:
Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները շարունակում են հրադադարի ռեժեմի պահպանման ուղղությամբ առաջադրանքների կատարումը. իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում է իրականացվում 23 դիտակետերի միջոցով, որոնցից 12-ը տեղակայված են պատասխանատվության գոտու «Հարավ», իսկ 11-ը՝ «Հյուսիս» հատվածում:
Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են նաև վերականգնել սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, պարեկների ուղեկցությամբ ապահովվում է սննդամթերքով և առաջին անհրաժեշտության իրերով տրանսպորտային միջոցների երթևեկը հեռավոր բնակավայրեր: