Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Հիշեցնենք՝2018 թվականի մայիսի 11-ից ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արայիկ Հարությունյանն ազատվել է այդ պաշտոնից նոյեմբերի 23-ին: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Վահրամ Դումանյանը: