Վերջին մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Ստեփանակերտի քաղաքապետարան է փոխանցել սննդամթերքի 500 ծանրոց, 620 հիգիենայի պարագաների հավաքածու, 7000 տուփ մակարոնեղեն, 4000 կգ շաքար և 1660 վերմակ ՝ հակամարտության սրացման հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին բաժանելու համար:
«Բացի այդ, 1600 ծածկոց ուղարկվել է Մարտունու քաղաքապետարան, 1500՝ Ասկերանի քաղաքապետարան ՝ դրանց կարիքն ունեցող անձանց տրամադրելու նպատակով»,-հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը՝ ընդգծելով, որ դեռևս ռազմական գործողությունների ընթացքում ԿԽՄԿ-ն պարբերաբար սնունդ և հիգիենայի պարագաներ է փոխանցել Ստեփանակերտի քաղաքապետարան՝ ապաստարաններում գտնվող մարդկանց կարիքները հոգալու համար, նաև բժշկական բնույթի օգնություն է տրամադրել մի շարք հիվանդանոցների: