Երևանի ավագանին այսօր «Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» որոշում ընդունեց, ըստ որի՝ 2020 թվականի բյուջեով ամանորյա միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 միլիոն դրամը կուղղվի Արցախի մայրաքաղաքին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանի ներկայացմամբ՝ նշյալ դրամական միջոցները կհատկացվեն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը:
Փոխքաղաքապետի խոսքով՝ նախատեսում է նաև այլ միջոցներով աջակցել Ստեփանակերտին, բայց դրանց բնույթն այլ է լինելու:
Նշենք՝ հիվանդությամբ պայմանավորված քաղաքապետը Հայկ Մարությանը նիստին ներկա չէր, նրա փոխարեն նիստը վարում էր Սերգեյ Նեսիսյանը:
Նիստի մանրամասները՝ տեսանյութում: