67-ամյա հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և ռազմական գործիչ, «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։
«Պապ ջան, մեզ մենակ թողեցիր, գնացիր չգիտեմ կյանքի ուղին առանց քեզ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աստվածատուր Պետրոսյանի որդին՝ Սիփան Պետրոսյանը։