Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ ի հիշատակ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի, կատարվել է նվիրաբերություն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
«Թող Աստված լույսի մեջ պահի տիկին Սարգսյանի հոգին»,-ասված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Հիշեցնենք՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը մահացել է նոյեմբերի 20-ին: Նախագահ Սարգսյանի գրասենյակից հայտնել են, որ պայմանավորված երկրում գործող ռազմական դրությամբ և համաճարակային վիճակով, տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում: