ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ երրորդ նախագահի տիկնոջ` կյանքից անժամանակ հեռացած տիկին Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում։
«Որոշումն ընդունվել է` ելնելով երկրում տիրող ռազմական դրությունից և համաճարակային վիճակից։ ՀՀ երրորդ նախագահի ընտանիքը խնդրում է հարգել որոշումը»,-ասված է Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք՝ ծնունդով Ստեփանակերտից 58-ամյա Ռիտա Սարգսյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 20-ին: Նոյեմբերի 16-ին նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, նրա մոտ ախտորոշվել էր Covid-19: Նոյեմբերի 18-ին հաղորդվել էր, որ բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկին Սարգսյանի առողջական վիճակը, սակայն վիճակը շարունակում էր մտահոգիչ մնալ։