73 տարեկանում կյանքից հեռացել է լուսանկարիչ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը։
«Կյանքից հեռացել է իմ ընկեր ու մեծ մարդ Զավեն Սարգսյանը։ Հանգչիր խաղաղությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը՝ հրապարակելով Զավեն Սարգսյանի հետ լուսանկարներ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնելով անվանի մտավորականի մահվան մասին՝ հայտնում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով: