Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին - RadioVan.fm

Онлайн

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

2017-11-13 13:48 , Политика, 1362

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Նշենք, որ Իրանի և Իրաքի սահմանին երեկ երեկոյան տեղի ունեցած 7․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 221, վիրավորվել՝ ավելի քան 5 հազար 660 մարդ:

Իրանում առանց տանիքի է մնացել 70 հազար մարդ:

Лента

Рекомендуем посмотреть