Ադրբեջանցիները փորձում են զբաղեցնել Բերդաշեն գյուղը. Արցախի տեղեկատվական շտաբը խնդրի շուրջ պարզաբանում է տարածել - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանցիները փորձում են զբաղեցնել Բերդաշեն գյուղը. Արցախի տեղեկատվական շտաբը խնդրի շուրջ պարզաբանում է տարածել

2020-11-23 22:14 , Политика, 1170

Ադրբեջանցիները փորձում են զբաղեցնել Բերդաշեն գյուղը. Արցախի տեղեկատվական շտաբը խնդրի շուրջ պարզաբանում է տարածել

Ադրբեջանի զինված ուժերը, հակառակ համաձայնագրին, փորձում են զբաղեցնել Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղը։ Այս մասին գրել է Wargonzo-ի թելեգրամյան ալիքը՝ հղում անելով գյուղի բնակիչներին:

Միաժամանակ նշվել է, որ Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում կանխել ադրբեջանցի զինվորականների մուտքը իրենց տարածքներ:

Շրջանառվող այդ լուրին անդրադարձել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ հարցը կայանում է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է Արցախի Հանրապետության (ԱՀ) կառավարության ուշդրության կենտրոնում:

«Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր-օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական լուրերին»,-մասնավորապես ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարությունում։

Նշենք՝ Բերդաշեն համայնքը գտնվում է Մարտունու շրջանում, որի վեց գյուղերը՝ Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն, Թաղավարդ, Վազգենաշեն, համաձայն Պուտին-Ալիև-Փաշինյան ստորագրված փաստաթղթի, պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ: Բերդաշենը, կառավարության պաշտոնական էջում հրապարակված ցանկի համաձայն, այդ ցուցակում ներառված չէ:

Лента

Рекомендуем посмотреть