Այսօր կյանքի 58-րդ տարում մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը:
Այդ մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը։
«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 20-ին, կյանքի 58-րդ տարում մահացել է ՀՀ երրորդ նախագահի տիկինը՝ Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը իր խորին ցավակցությունն ու վշտակցություն է հայտնում նախագահ Սերժ Սարգսյանին, նրա ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարությունում։
Օրեր առաջ հայտնել էինք, որ կորոնավիրուսի պատճառով Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը վատթարացել է։ Բժիշկներին հաջողվել էր կայունացնել այն, սակայն վիճակը շարունակում էր մտահոգիչ մնալ։