«Ծնված Հադրութ քաղաքում՝ իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաև խիստ անձնական»․ Շուշան Ստեփանյանն ազատվում է ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնից - RadioVan.fm

Онлайн

«Ծնված Հադրութ քաղաքում՝ իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաև խիստ անձնական»․ Շուշան Ստեփանյանն ազատվում է ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնից

2020-11-20 16:24 , Общество, 1160

«Ծնված Հադրութ քաղաքում՝ իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաև խիստ անձնական»․ Շուշան Ստեփանյանն ազատվում է ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնից

Շուշան Ստեփանյանը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակի գործառույթների կատարումից ազատվելու մասին։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Սիրելի՛ գործընկերներ

Ինձ հարազատ դարձած հետևորդնե՛ր

Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահեն Ստեփանյանի, ով Արցախյան առաջին պատերազմում մարտնչեց հարավային ամբողջ ճակատում և զոհվեց ազատագրված Ֆիզուլիում: Ծնված Հադրութ քաղաքում՝ իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաև խիստ անձնական: Եվ պատերազմի ելքն էլ ընդունել եմ ոչ միայն որպես պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, այլ որպես անձնական կորուստ:

Կարծում եմ` հայրենիքի համար այս դժվարին պահին ավելի քան կարիք կա պաշտոնյաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի, մասնագիտորեն կնայեն երևույթներին և կաշխատեն ամբողջ ներուժով: Մի բան, որ այս պահին ինձ չի հաջողվի:

Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու և աջակցելու համար: Փորձել ենք առաջնորդվել տեղեկատվական պայքարի օրենքներով, մատուցել այնպիսի տեղեկատվություն, որը գրված ու չգրված կանոններով պետք է տալ պատերազմող երկրի հասարակությանը: Եթե ինչ-որ բան ինձ, այնուամենայնիվ, հաջողվել է, ձեզ եմ համարում իմ գլխավոր մոտիվացիան, ինչի համար շնորհակալ եմ անչափ:

Հայոց բանակը դեռ լինելու է համազգային հաղթանակների դրոշակակիր:

Սուգը հավերժ է, եթե չկա պայքար. միմիայն այդ դեպքում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շուշան Ստեփանյանը։

Лента

Рекомендуем посмотреть